Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում

Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2024

Լուսինե Հովհաննիսյան
3 շաբաթ առաջ

Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շողակաթ Վարդանյանը:

«Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-գրել է Վարդանյանը: 2023-ին ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին:

Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։